Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Միջպետական ճանապարհի շատ հատվածներ քանդված են, սարքող չկա

Միջպետական ճանապարհի շատ հատվածներ քանդված են, սարքող չկա
25.08.2024 | 08:48

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի հատվածում, Դիլիջանի «Գետափ» ռեստորանի մոտ ճանապարհի եզրը մեծ երկարությամբ քանդված է։ Քանդված հատվածը ժապավենով մեկուսացված է, սակայն դա չի կարող խանգարել, որ խոշոր մի բեռնատար կամ այլ ավտոմեքենա ընկնի իջվածքի մեջ։ Նման քանդված մեծ հատված կա նաև միջպետական ավտոճանապարհի Թեղուտ գյուղի եզրով ձգվող տարածքում։ Մայիսի 25-26-ին տեղացած անձրևներից վարարած Աղստևը շատ տեղերում վնասել է միջպետական ավտոճանապարհը, սակայն ճանապարհի եզրի գետափնյա քանդված տեղերը դեռ չեն նորոգել։ Այդ ճանապարհը սպասարկում է «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին Իջևանում կայացած ֆեստիվառին մասնակցելու համար հեծանիվով կամ ավտոմեքենայով անցել է այդ ճանապարհը, նա պետք է հանձնարարական տար՝ նորոգել քանդված հատվածները, սակայն ճանապարհի քանդված հատվածները մնում են չնորոգված։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3218

Մեկնաբանություններ